carbuncle, ruby.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի) «հրագոյն պատուական մի քար է» ՍԳր. Նչ. եզեկ. Նար. որից կարկե-հանեայ Ոսկ. ես։-Ուրիշ վկայութիւն չկայ։
• = Արշակունեան պհլ. *karkaδan ձևից փոխառեալ։ Այս բառը թէև չէ աւանդուած, բայց հաստատւում է մի կողմից հայերենի և միւս կողմից արաբ. [arabic word] ︎ karkand «հը-րագոյն մի ակն», ❇ [arabic word] Karkahan, [arabic word] ︎ karkahān «մեղեսիկ» բառերի միջոցով, որոնք նոյնպէս նրանից են փոխա-ռեաւ։ Ըստ Laufer, որ բառիս ծագման վրայ ունի մի առանձին յօդուած (MSL 22, 43-46), այս քարի հայրենիքն է Յեյլոն կղզին երով և բոլորի աղբիւրն է սանս. [other alphabet] karketana, որից յառաջացել են պրակրիտ kakkeraa, թիբեթ և մոնգոլ. kekeru։ Նատ հին ժամանակ բառը անցել է Պարսկաստան և տուել արշակունեան *karkaδan ձևը։ Սրա-նից պէտք է բաժանել յն. χαλϰηδών (գոր-ծածուած է Յայտ. իա. 19, որ մեր թարգմա-նութեան մէջ եղել է պղնձագոյն. ծագում է Բիւթանիոյ Քաղկեդոն քաղաքի անունից) և ϰαρχηδόνιοσ որ Կարքեդոնի անունից է ծագում։ Վերջին յոյն բառից է ծագում ա-սոր. [syriac word] ❇ qarkeδnā, թերևս և հր. [hebrew word] karkdō̄n։ Նոյն յունարէն ձե-ւերից են ծագում նաև լտ. calchedonius և гarchedonius։ Կարկեհանը մեծ ընդունելու-թիւն չգտնելով՝ վաճառականութեան մէջ փնտռուած առարկայ չդարձաւ։ Այս քարը անծանօթ է Չինացոց. իբրև գրական փո-խառութիւն է յիշւում թիբեթերէնի և մոնղո-լերէնի մէջ, և միայն հայերէնն ու արա-բերէնն են, որ նրա յիշատակը պահում են։-Հիւբշ. 167, 512։
• ՀՀԲ և ՆՀԲ (որից նաև Հիւնք.) մեկ-նում են կրակահան, իբր համեմատու-թեամբ հոմանիշ կայծ և յն. ἀνϑρας ձե-ւերի։ Առաջին անգամ ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Գէորգ Դպիր, Գիրք մեծա-գին և պատուական ականց, Պօլիս 1807, էջ 255, որ համեմատում է արաբ. կէրկէհէն ձևի հետ։ Նոյնը յետոյ Պատկ. Драгоцен. камнн, էջ 72 և աւելի յե-տոյ Lag. Arm. Stud. § 1129։ Վերի ձևով Հիւբշ. Pers. Stud. էջ 199։